yerekha

Անին սովորում է Զեյթունի դպրոցներից մեկում։ Դպրոցից՝ տուն մոտավորապես 15 րոպեի ճանապարհ է ։ Երեխան այն ամեն օր անցնում է ոտքով։ Ճանապարհին աղբամաններ կան դրված, որոնց մեջ շները ամեն առավոտ աղբն են քրքրում։

shner

Այդ օրը երեխան չի էլ նկատել, որ կողքի աղբամանից դուրս ցատկող շները՝ պետք է իր վրա հարձակվեին։ Սկզբից շներից մեկն  է հարձակվել երեխայի վրա, հետո երբ բղավել է, մնացած շները կատաղած վրա են հասել։ Այդ պահին տարածքում մի քանի երեխաներ են եղել, ովքեր տեսնելով շների հարձակումը՝ սկսել են գոռգոռալ, բայց վախեցել են մոտենալ։

qaxaqapetaran

Շները հասցրել էին Անիի ոտքը կծել ու հագուստը պատառոտել, մինչև կողքի խանութի տերը վրա էր հասել ու երեխային փրկել։ Վախից Անիի լեզուն կուլ էր գնացել ու նրան հազիվ հասցրել էին հիվանդանոց։ Մի քանի օր անց քաղաքապետարանից զանգահարել էին ու ասել, որ այն շունը, որ կծել է երեխային կատաղած է եղել ու հարկավոր է շտապ նրան կատաղության դեպ սրսկել։ Հարցը այդքանով փակվել էր ու ոչ մի պատկան մարմին իր վրա չէր վերցրել հարցը լուծելու պատասխանատվությունը։ Շները նորից նույն տարածքում են ու նույն աղբամանների մեջ։