Սիրուշոն նոր կերպարով լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն մշտապես մեզ ներկայանում է իր զանազան կերպարներով՝ զարմացնելով դիտողներին ու իր երկրպագուներին։ Ոճում հատկապես կարևոր մաս են կազմում նրա զարդերը, որոնք արտադրում է հենց երգչուհու հիմնած ապրանքանիշը։

Հերթական անգամ երգչուհին իր նոր կերպարն է ներկայացրել լսարանին՝ արժանանալով մի շարք հավանությունների։

Լուսանկարներում, որ հրապարակել է նա սոցիալական մեդիայի իր էջում՝ «սթորի» բաժնում, երգչուհին կրում է ջինսե լայն տաբատ։ Սիրուշոն սև տոպ ու պիջակ է հագել՝ կրելով ակնոց և «ՊռեԳոմեշ»։-ի զարդերից։

Հիշեցնենք, որ 35-ամյա երգչուհին մշտապես ակտիվ կապ է պահպանու իր լսարանի հետ՝ ներկայանալով զանազան կերպարներով։ Հանդիսատեսին հետաքրքրում է թե՛ նրա անձնական, թե՛ գործնական գործունեությունը Մարդիկ հատկապես հետաքրքրությամբ են դիտում Սիրուշոյի այն հրապարակումերն, ուր երևում են նրա որդիները։  Սիրուշոն, իհարկե, իր կյանքի այդ կողմն այնքան էլ չի հանրայնացնում՝ փորձելով որոշակիորեն պահպանել իր անձնական կյանքի իրավունքը։ Գո՞հ են արդյոք երկրպագուները, թե՞ ցանկանում են ավելին իմանալ։ Անշուշտ, ճիշտ պատասխանը երկրորդն է, սակայն նրանք հարգում են իրենց սիրելի երգչուհու որոշումները։