Պարուհի Սոֆի Դևոյանը մեկնել է հանգստի, որտեղից հետևորդների ու երկրպագուների հետ կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։

Ինստագրամյան էջում Սոֆին նոր նկարներ է հրապարակել սիրելիի հետ։ Նա կրում է սպիտակ բլուզ, բաց երանգի, լայն տաբատ, ինչը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Սոֆիի կերպարն ամբողջացնում են արևային ակնոցն ու ոճային պայուսակը։ Լուսանկարին կից Սոֆին գրել է.

«Հեեյ։

Սկսվեց ամենաթույն ճամփորդություններից մեկը։

Ձեզ տանում եմ Դուբայ։

Պատրաստվեք, որ թողնեք լիիիքը մեկնաբանություններ, որ ես էլ սկսեմ կիսվել օգտակար ու հավես կոնտենտով։ Իրենց հին քաղաքներից մեկում ենք Al Seef»: