sofi mkheyan

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում: Նա վերջերս մեկնել էր Եգիպտոս՝ ծովափնյա հանգստի, որտեղից էլ լուսանկարներով ու տեսանյութերով կիսվում էր իր հետևորդների հետ:

Սոֆին հանգստից հրապարակել էր առանց շպարի լուսանկար, որին կից գրել էր.

«Ես արդեն Երևանում եմ՝ իմ ամենասիրելի քաղաքում և սկսել եմ աշխատանքային շաբաթս, շուտով՝ նորություններ, նոր երգեր ու էլի լիքը լիքը հետաքրքիր փոստեր։

հ.գ. լուսանկարս օրեր առաջ արված, մի սքանչելի, արևային Եգիպտոսյան առավոտ, թող մնա էջումս, ինձ ու ձեզ լավ տրամադրություն փոխանցի։
Օրդ թող բարի լինի, սիրելի հետևորդ»:

Ավելի վաղ Սոֆին մեկ այլ լուսանկար էր հրապարակել հանգստից և գրել.

«Աշխարհն ու մարդիկ`իմ աչքերով»: