«Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն». Նաիրա Զոհրաբյանն՝ Ս. Թեհլերյանի արձանի մասին

Ինչու՞ են իշխանությունները ցանկանում ապամոնտաժել Ս. Թեհլերյանի արձանն: Ի՞նչ պատվեր են նրանք ստացել, որը շրջանցել չեն կարող: Հասարակությունը այս մասով արդեն անցել է գործի ու իշխանություններին զգուշացրել, որ եթե նման բան անեն, ապա դա կլինի իրենց իշխանության վերջը:

Վերջին օրերին հաճախ է խոսվում, որ պատրաստվում են ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը գտնվում է Մարալիկ քաղաքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

tehleryan

Նա, մասնավորապես, նշել է. «Պահանջ իշխանությանը . հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրի իսկությունը։

Նախապես ասեմ, որ հավատում եմ, որ մեծ ցանկություն կունենաք դա անելու, բայց որպեսզի հետո տարատեսակ մանիպուլյացիաների չդիմեք, ապա խոսեք այս մասին շատ ուղիղ տեքստով։

Խնդրում եմ, որպես հանրային պահանջ միացեք, որ հասկանանք, թե անելիքներն ի՞նչ է»։

naira-zohrabyan

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնեմ, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում,  գրառումս փակվեց»: