styopa

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչը միջնորդեց՝ որպես վկա հրավիրել լրագրող Թագուհի Ասլանյանին և Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանին՝ պարզելու, թե կոնկրետ որ արտահայտությունների համար է լրագրող Ասլանյանը հայցադիմում ներկայացրել՝ ընդդեմ Սաֆարյանի, որ արտահայտությունն է դիտարկվել որպես վիրավորական և ինչպես է պատասխանողն ընկալել իր դեմ հայցը:

dataran

Ամիսներ առաջ դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։

styopa

Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: