rafayel-baghdasaryan

Քչերը գիտեն, որ Ռաֆայել Բաղդասարյանն ամուսնացել է Սուրբ Գայանե եկեղեցում, քանի որ աստվածասեր մարդ էր: Դա նրան փոխանցվել է պապից՝ Տեր Սահակից, ով Հոկտեմբերյանի եկեղեցու քահանան էր: Հարսանիքը տեղի է ունեցել Սեւանի «Փարվանա» ռեստորանում, որտեղ հավաքվել էին ողջ քրեական աշխարհի հեղինակությունները: Նրանց թվում այնպիսիններն էին, ովքեր միմյանց հետ հակամարտության մեջ էին, սակայն հարսանեկան արարողությունն անցել է առանց միջադեպերի:

Svo-Raf

Սվո Ռաֆի հարսանիքի քավորը եղել է «Դեդ Հասանը»: Հարսանիքի ժամանակ Սեւանի ամբողջ տարածքը հսկվել է նաեւ Ներքին գործերի ու իրավապահ համակարգի կողմից: Սվո Ռաֆի հարսնացուն վրացահայ Նատաշա Պանասյանն էր: Այդ ամուսնությունից Ռաֆայել Բաղդասարյանը դուստր է ունեցել, ում, ի պատիվ իր սիրելի մոր, անվանել են Ռեբեկա: Սական Սվո Ռաֆի ձերբակալությունից հետո կինը աղջկան վերանվանում է Դիանա և մեկնում Վրաստան՝ հարազատների մոտ:

Svo-Raf

Ռաֆայել Բաղդասարյանը վերջնականապես խզում է իր կապերը նախկին կնոջ հետ, երբ վերջինս չի մասնակցում Սվո Ռաֆի մոր թաղմանը: Հայտնի է այն մասին, որ Սվո Ռաֆը սիրավեպ է ունեցել ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ, իսկ նրա «Ջիգյար» երգը նվիրված է հենց Սվո Ռաֆին: