Ինչ հանցագործութան համար Սվո Ռաֆը 11 տարեկանում թողեց դպրոցն ու փախավ Մոսկվա

Պատերազմի տարիների շատ դեռահասների նման Ռաֆն էլ հիմնականում փողոցն է դաստիարակում, որտեղ նա պատանի տարիներին ծանոթանում է երևանյան հեղինակություն Ժոժոյի հետ: Նրանք միասին սկսում են տարբեր հանցանքներ գործել, անչափահաս Ռաֆն առաջին անգամ  նրա միջնորդությամն գողություն է կատարում ու սկսվում է նրա հանցավոր կյանքն։

raf

Խիստ կանոնակարգ հայրս ցանկանում էր, որ ես ականավոր լինեմ, կրթություն ստանամ, բայց ես ազատության էի ձգտում, բացարձակ ազատության, որպեսզի ոչ մեկը չհրամայի ինձ, որպեսզի ինձ հարգեն ու հզոր մարդկանց կողքին սովորում էի ապրելու բարդ գիտությունը։

Առաջին անգամ Ռաֆայել Բաղդասարյանը օրենքը խախտել  է 11 տարեկանում գողություն անելով. 6-րդ դասարանից թողել է դպրոցն ու տեղափոխվել Մոսկվա: Ժոժոյի հետ  միասին նրանք սկսում են տարբեր հանցագործություններ կատարել , անչափահաս Ռաֆն առաջին անգամ  նրա միջնորդությամն գողություն է կատարում ու սկսվում է նրա հանցավոր կյանքն։

sergey-galoyan

Ինչպես  նշել է Սվո Ռաֆի մասին եռահատոր  գիրք  գրած  Սերգեյ Գալոյանը, հայ «օրենքով գողը» թվով 15 դատվածություն է ունեցել, ընդհանուր՝  34 տարի, որը  նա ամբողջությամբ բանտում է անցկացրել: Սվո Ռաֆի  ճամբարային և բանտային կենսագրությունը բնութագրվում է ռեժիմի համակարգային խախտումներով, աշխատանքից հրաժարվելով, փախուստի փորձերով, որն այն ժամանակ խորհրդային գողական շրջանում շատ հարգի էր։ Նա ոչ մի անգամ ոչ մի ցուցմունք չի տվել ու ոչ մի արձանագրություն չի ստորագրել: