raf

Ռաֆի մահվան օրը աշխարհի որ ծայրից ասես հավաքվել էին ու եկել Հայաստան։ Դրանք հիմանկանում գողական աշխարհի դեմքեր էին, որոնց համար Ռաֆը հեղինակություն էր եղել։ Հենց այդ օրը, Հայաստանում մի քանի օր շարունակ լույսերը տվեցին․ հետո պարզվեց, որ ընկերները հատուկ Ռաֆի պատվին կարողացել էին Հայաստանին մի քանի օր շարունակ էլեկտրաէներգիայով ապահովել։

raf

Թաղման օրը ասում էին, այնքան մարդ էր ներկա գտնվել, որ նրանցից շատերին անգամ ճանաչել չէր լինում։ Հարազատներից բացի, նաև ներկա էին անծանոթներ, որոնց համար Ռաֆը գուցե ինչ-որ բան էր արել, բայց ոչ մեկ չէր իմացել այդ մասին։ Ռաֆի քրոջը նրա ընկերները այդ օրը արգելեցին գալ թաղմանը։ Պատճառը անվտանգության հետ էր կապված եղել։ Ռաֆի ամենամոտ ընկերը կատարել էր Ռաֆի վերջին հրամանը։

raf

Ռաֆը ինքն էր նախապես այդպես ուզել, հասկանալով, որ կարող են քրոջը ճանաճել ու հետո վրեժ լուծել։ Ուստի, քրոջ համար նախապես պարզ էր եղել, որ ինքը չի կարող եղբորը վերջին անգամ հրաժեշտ տալ։ Սա գողական աշխարհի կանոների մեջ չի մտնում, բայց եթե գողերից մեկը իր մահվանից առաջ հրամայումա ոնց պետք է արվի, ապա ընկերները հակառակը անելու իրավունք չունեն։