Եղիսաբեթ 2-րդ թագուհու սիրելի որրդին կկանգնի ամերիկյան դատարանի առաջ․ խայտառակ պատմություն՝ թագավորական ընտանիքում

Յորքի դուքս արքայազն Էնդրյուն՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II միջնեկ որդին, կկանգնի ամերիկյան դատարանի առջեւ՝ Վիրջինիա Ջուֆրի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով, հայտնում է BBC-ն։

quin

Էնդրյուն հրավիրվել է լսումների Նյու Յորքի Հարավային շրջանի դատարան, երբ դատարանը հրաժարվեց մերժել նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցը։

endryu

Ջուֆրեն արքայազն Էնդրյուին մեղադրում է սեռական ոտնձգության երեք դրվագում։ Առաջին անգամ, երբ նա ստիպված էր սեռական հարաբերություն ունենալ արքայազնի հետ Գիսլեն Մաքսվելի առանձնատանը, երկրորդը, որոշ տեղեկությունների տեղի է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի առանձնատանը, երրորդը՝ նրա սեփական կղզում։ Հայցվորն ընդգծել է, որ ենթադրյալ հանցագործության պահին ինքը 17 տարեկան էր: