Ի՞նչն է պատճառը, որ հիմա էլ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն են պատրաստվում լքել Լոնդոնը

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը պատրաստվում են լքել Լոնդոնը։ Քեմբրիջի դուքսերը ցանկանում են ավելի մոտ լինել Եղիսաբեթ Երկրորդին, այդ պատճառով մտածում են Վինձորում նոր տուն տեղափոխվելու մասին, հայտնում է The Telegraph-ը։

prins-william

Լրատվամիջոցները հայտնում են, որ դուքսերն այն հիանալի վայր են համարում իրենց երեխաների դաստիարակության համար։ Քեյթն ու Ուիլյամը երեք երեխա ունեն՝ ութամյա Ջորջը, վեցամյա Շարլոտան եւ երեքամյա Լուին։ Աղբյուրների խոսքով՝ նրանք «քաղաքից դուրս հանգիստ կյանք են սկսում»։ Տունը, ուր Քեմբրիջի դուքսերը ծրագրում են տեղափոխվել, նախկինում եղել է Մեծ Բրիտանիայի թագուհու թեյարանը։

William-Kate

Ի դեպ, բրիտանական արքայական ընտանիքն այժմ լավագույն ժամանակները չի ապրում։ Ընտանիքի անդամները նոր էին ընդունել փաստը, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին լքել են ընտանիքն ու բացասաբար արտահայտվել թագավորության ներկայացուցիչների հասցեին, հիմա էլ Եղիսաբեթ Երկրորդին զրկել են զինվորական կոչումներից։ Թագուհին ստիպված է եղել նման որոշում կայացնել Էնդրյուի հասցեին բռնաբարության մեղադրանքներից հետո։