Տալս ալաբուլայա երևում, իբր մարդ ունի, բայց ստեղ ընդեղա գնում. Էրեկ նենց բան եմ տեսել, որ չգիտեմ դրա ախպորը ոնց եմ ասելու

Քանի տարի պսակված եմ, զգում էի, որ տալս ալաբուլայա։ Ինչպես ասում են, սուտը ջրի երես դուրս եկավ։

Տալս նշանվածա, հեսա պիտի պսակվի, բայց սաղ օրը դրսերումա, ես հետո հասկացա, որ մեզ ասումա նշանածիս հետ եմ, նշանածին էլ ասումա տնեցուց հետա, այ տենց բաներ։
Բայց բան չէի ասում, սուս-փուս ինձ համար ապրում էի, մինչև որ դրան սիրածի հետ բռնացրի։
Պատկերացնում ե՞ք, նշանված աղջիկա, համարձակվումա սիրածի հետ գա ախպոր տան շեմը։

Էդ օրը հրավիրել էի կոֆե խմելու, մինչև ինքը գա փոշի բան էի վերցնում, դուրս եկա, որ շորը թափ տամ, դրան բռնացրի սիրածի հետ։ Պլշած աչքերով վրեսա նայում, ես էլ առանց բան ասելու մտա տուն։ Երևի սիրածին արագ ճանապարհեց, եկավ մոտս, միանգամից սկսեց, բա խնդրում եմ բան չասես ոչ մեկին, ինձ կսպանեն, ինձ սենց, ինձ նենց, ասում եմ բա որ էդքանը գիտես, բա չես ամաչում, չէիր մտածում, որ մի օր ջրի երեսա դուրս գալու։ Լացուկոցը դրեց, ասացի ես գործ չունեմ, դու մտածի, վաղ, թե ուշ իմանալու են։

Հաջորդը օրը ամուսինս իմացավ, դե ընկերներից մի քանիսը մեր շենքից են, տեսել էին, ամուսնուս ասել։ Նույն վայրկյանին գնաց քվոր մոտ, նենց մի կռիվ սարքեց, վերջում էլ ասեց ես քուր չունեմ։

Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, մի կողմից տալս իսկապես մեղավորա, մյուս կողմից քուր ախպեր են, հետո էլ ով չի սխալվում, նենց չի մենք անմեղ ենք, անսխալ։ Չգիտեմ ոնց կարամ օգնեմ, կարա՞մ արդյոք մի բան անեմ, չգիտեմ։