Ռուբլու փոխարժեքի անկումը լուրջ իրարանցում է առաջացրել Հայստանում. փոխանակման կետերում իրար հերթ չեն տալիս

Ռուսաստանի ռազմական գործողությունների ու դրա արդյունքում ռուսական ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին ՀՀ քաղաքացիները շտապում են էժան գներով ռուբլի ձեռք բերել։ Այս տեղկությունները հայտնեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը։

1076119

«Իմ տեղեկություններով` այսօր առավոտից բնակչությունն իր մոտ եղած դրամը, դոլարը, եվրոն, այն, ինչ ունեն, փոխանակում են ռուսական ռուբլու հետ, որովհետև ռուբլին էժանացել է»,– հայտնեց Ճզմաչյանը։

54567684

«Երեկվանից սկսած` ռուսական ռուբլի գնողների թիվն իրոք ավելացել է։ Իսկ նախորդ օրերին ռուբլի փոխանակողներ գրեթե չկային, բոլորը միայն գինն էին հարցնում, հետաքրքրվում»,– ասաց տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը։