katnamterq

Այսօր՝ հունվարի 19-ին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանն ասել է, որ առևտրի բոլոր կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրվի առանձին դարակներում: Սա արվում է, որպեսզի տարբերակվի բնական հումքից պատրաստված կաթնամթերքը եւ բուսայուղի եւ այլ կաթնային ճարպի փոխարինիչներ պարունակող կաթնամթերքը։

Միաժամանակ, դարակների վրա պետք է լինի «պարունակում է կաթնային ճարպի փոխարինիչ» նշումը։  

Նախարարը վստահեցրել է, որ այս ծրագրի նպատակն է պաշտպանել սպառողների շահերը՝ նրանց տեղեկացնելով կոնկրետ կաթնամթերքի բաղադրության մասին։

Քերոբյանը նշել է նաև , որ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովում, ինչպես նաեւ մասնավոր հատվածի հետ։