Միջազգային հայտնի պարբերական Electrek-ը հայտնել է Tesla ընկերության նոր Model S մեքենայի շուկայում հայտնվելու մասին:
Մեքենային Լիֆթբեքի թարմացված տարբերակը առաջին անգամ ներկայացվել է Թայվանում։ Սա առաջին դեպքն է, որ Tesla ընկերությունն ավտոմեքենաների վաճառքն իրականացնում ԱՄՆ սահմաններից դուրս։

Model S-ը, մի շարք տեխնիկական թարմացումներին զուգահեռ, ենթարկվել է նաև կոսմետիկ փոփոխությունների։ Այդպիսի փոփոխությունների արդյունքում էլեկտրամեքենան ունի մատրիցային լուսարձակներ, որոնք ներկայացված են Model 3 և Model Y վերջին մոդիֆիկացիաներում։

Էլեկտրամեքենան նոր Combined Charging System (CCS) ունի՝ մարտկոցների լիցքավորման համար։ Մեքենայի համարանիշի վրայից հանվել է դրա եզրավորումը, այդ կերպ հեղինակները փորձել են ավելի շքեղ դարձնել մեքենայի տեսքը։

Նախատեսվում է, որ Tesla-ն կսկսի Model S-ը տեսակի մեքենաների մեծաքանակ արտադրությունը և դրանով կփոխարինի շուկայում առկա նախորդ բոլոր մոդելները։
