heros

Մեր հորոս տղաներից մեկը, Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու դիմել հայրենակիցներին օգնության համար։

Հարգելի հայրենակիցներ, իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում, այսօր ինձ դիտավորյալ հեռացրեցին համալսարանից և չշնորհեցին դիպլոմ։ ԵՊՀ-ն ամբողջությամբ քաղաքականացված է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը։

hamalsaran

Ես սովորում եմ ԵՊՀ-ի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում, և այսօր իմ թեզի պաշտպանության ժամանակ դիտավորյալ ինձ չնշանակեցին, ամբողջ կուրսից միայն ինձ չնշանակեցին և որևիցե հիմնավոր պատճառ չունեին, գրաքննադատից սկսած, հանձնաժողովի անդամներից վերջացրած ունեին մի խնդիր, որ ինձ չնշանակեն, եթե նշանակեին մի գուցե շատերին հեռացնեին գործից, ԵՊՀ-ում վախի և բռնության մթնոլորտ է տիրում։

hamalsaran

Հանձնաժողովի անդամները և ղեկավարը իրականացրեցին քաղաքական պատվեր։ Այսպիսի գործողություններով ինձ փորձում են լռեցնել, վախեցնել, որ չարտահայտեմ իմ քաղաքական դիրքորոշումը այսօրվա թուրքահպատակ իշխանությունների վերաբերյալ, բայց ինձ ճանաչողները լավ գիտեն, որ նմանատիպ ստոր քայլերով անհնար է ինձ լռեցնել և կանգնեցնել։

Եթե մի նժարին հայրենիքս է դրված, մյուս նժարին՝ դիպլոմ, կամ աշխատանք, կամ պաշտոն, իմ պարագայում ընտրությունը Հայրենիքն է, որովհետև իմ սկզբունքներն են՝ Աստված, Հայրենիք, Ընտանիք։ Հայաստանը ստրկացման տանող թուրքի խամաճիկները մի օր պատասխան տալու են։