boy

«Որդուս անհետացումից անցել է արդեն 5 տարի: Ես չեմ կարող հավատալ,որ ամեն բան կարող է այսքան հեշտ ու հանգիստ ավարտվել: Ո՞վ պետք է պատասխան տա, իմ որդու կյանքի համար: Ես այլևս չեմ կարողանում ապրել այս անորոշության մեջ»,- պատմում է տիկին Նունեն:

garik

Նրա որդու անհետացման պատճառները ոստիկանությանը չի հաջողվում պարզել: Գիշերվա ժամը 2-ին մի քանի անծանոթներ գալիս են Գարկին կանչում դուրս ու տանում: Մոր խոսքով իրենք մինչև լուսաբաց փորձել են որդուն զանգահարել, բայց նրա հեռախոսը չի պատասխանել: Առավոտյան ընկերներին են զանգել, հասկանալու համար, որտեղ կարող է լինել Գարիկը, բայց նրանցից ոչ մեկ տեղեկություն չի ունեցել:

mayr

Տիկին Նունեի խոսքով Գարիկը սիրած աղջիկ է ունեցել, ում հետ վերջին ժամանակներում չէր խոսում, քանի որ նրա մասին վատ բաներ էր լսել: Պարզվել էր, այդ աղջիկը շատ տղաների հետ է եղել ու հիմա էլ որդուս էր խափելուց եղել: Այդ գիշեր Գարիկին դուրս կանչած տղան՝ տիկին Նունեյի համոզմամբ հենց այդ աղջկա ուզողներից մեկն է եղել, ով այդ օրվանից փախած է ու նրա տեղը ոչ մեկ չգիտի: