«Լուսակերտի թռչնաֆաբրիկան» դուրս է եկել բողոքի ցույցի. ընկերությունը փակման եզրին է

Տեւական ժամանակ է, ինչ ձվի շուկայում նորմայից դուրս գնային տատանումներ են: Պատճառը շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն:

57657878976

Փակման եզրին է կանգնած նաեւ թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտի թռչնաֆաբրիկան»: Այսօր ընկերության ղեկավարությունը բողոքի ակցիա է իրականացնելու եւ թվով 8000 հավ է նվիրելու բոլոր ցանկացողներին՝ հույս ունենալով, որ հավերն օրեր շարունակ չկերակրման հետեւանքով չեն սատկի:

chicken

Բացի այս, «Լուսակերտ»-ից փոխանցեցին, որ հնարավոր է՝ ընկերությունը փակվի, իսկ թվով 88 աշխատակից դառնա գործազուրկ: Նշենք, որ ձվի մեկ հատիկն այսօր վաճառվում է 35-36 դրամով: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն, ըստ թռչնաբույծների, «Շիրակ» թռչնաֆաբրիկան է: Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն: