uxatir

Ադրբեջանցիների տգիտությանը ոչ ոք երևի չի նախանձի, որովհետև ունենալով տարածաշրջանում բավականին հագեցած զինտեխնիկայով բանակ, այս պետությունը չի կարողանում պատրաստել այնպիսի մասնագետներ, որ ոչ թե վնաս տան իրենց բանակին, այլ կարողանան թիրախավորել թշնամուն:

Դե իհարկե, այս հանգամանը մեզ շատ է ուրախացնում, որովհետև որքան տգետ լինեն, այնքան մեզ ավելի օգուտ կլինի: Պատերազմի ժամանակ իբրև թե հայկական ուղղաթիռ խոցած ադրբեջանցիները ժամեր անց իմացան, որ հարված են հասցրել սեփական ուղղաթիռին: Նրանք անգամ չեն կարողանում տարբերել իրենց ուղղաթիռները: Դրանից անմիջապես հետո սեփական տգիտությունը քողարկեու համար նրանց լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե ՀՀ Զինված ուժերը հարվածներ են հասցրել իրենց ուղղաթիռին:

Ուղղաթիռում եղել էր երեք մարդ, ովքեր նույն պահին մահացել էին: Հայկական կողմը բնականբար կարողացավ հապացուցել, որ այն մեր սահման չէր հատել ու իրենք չէին կարող հարվածել դրան: Փաստորեն ստացվում էնրանք անգամ իրենց օդային տարածքը չեն կարողանում տարբերել ու հենց իրենց տարածքում  կործանում են իրենց ուղղաթիռները: