tumo

Թումոն շարունակում է ընդլայնել իր աշխարագրությունը Հայաստանի մարզերում։ Այս ծրագրի գլխավոր նպատակն է համայնքների և Երևանի երիտասարդներին կրթել և նորարարական գիտելիքներ փոխանցել։

Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հարակից տարածքում տեղադրված Թումո տուփը դեկտեմբերի 20-ին պաշտոնապես բացեց իր դռները՝ իր հարկի տակ ընդունելով Սևանի տարածաշրջանի պատանիներին ու աղջիկներին։

tumo

Թումո տուփի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Սևան համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքում գործող կրթական հաստատությունների պատասխանատուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, աշակերտներ։ Թումո տուփի դռները բացելու պատիվը տրվեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին։

tumo

«Թումո Հայաստան» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին։