erdogan

Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն CNN Türk հեռուստաընկերության եթերում ասել է, որ Թուրքիան փակել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նավերի համար։

putin

Չավուշօղլին նշել է, որ աստեղ այլ հարց է կարևոր. սա պատերա՞զմ է, հակամարտությո՞ւն է, թե՞ ռազմական գործողություն: «Նախ եղավ Ռուսաստանի հարձակումը: Մենք մեր մասնագետների, զինվորականների, իրավաբանների հետ սա քննարկեցինք` սա արդեն պատերազմի է վերածվել: Այս պարագայում մենք կողմերից` որն ուզում է լինել` Ռուսաստանն էլ կարող է լինել, Ուկրաինան էլ, կիրառելու ենք Մոնտրյոյի համաձայնագիրը»–ասել է Թուրքայի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ ոմանք սխալ են մեկնաբանում: Պայմանագրի 19-րդ կետը մեկ բացառություն ունի. եթե մի ռազմանավ գնում է պատերազմի կողմերից մեկը հանդիսացող երկրի ռազմաբազային պատկանող նավահանգիստ, այդ դեպքում նրա անցումը չի կարող արգելափակվել:

84368754656

«Այս պահին Միջերկրական ծովում կան Ռուսաստանի Սևծովյան ռազմաբազաներին պատկանող ռազմանավեր, դա պարզ է: Ու որևէ խախտում չպետք է լինի: Ու նաև չպետք է ռազմանավը ասի «ռազմաբազա եմ գնում», նեղուցն անցնի ու գնա մասնակցի պատերազմի: Մենք Մոնտրյոյի համաձայնագրի կետերն այսպես հստակ ենք կիրառելու»,–նշել է Չավուշօղլուն։