Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ամբողջ աշխարհից հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

«Զելենսկին որոշել է հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ամբողջ աշխարհից` ռուսական ագրեսիան հետ մղելու նպատակով ուկրաինական բանակն ուժեղացնելու համար»,- հաղորդում է Ռադայի Telegram ալիքը:

ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը չէր բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներին Ուկրաինայի սահմանին տեղակայելու հնարավորությունը։