kiev

Կիևի կենտրոնում մշտապես լսվում են կրակոցների ձայներ, ընթանում են փողոցային մարտեր: Այս մասին փոխամցում է ուկրաինական pravda.com լրատվամիջոցը:

9457689758967

Սակայն նշվում է, որ ուժեղ պայթյունի կամ ծանր տեխնիկայի ձայներ չեն լսվում: Միևնույն ժամանակ Ցամաքային զորքերը հայտնում են, որ Բերեստեյկոյի մետրոյի կայարանի շրջանում, որտեղ նախկինում հարձակում էր գործել ռուսական կողմը, ուկրաինական զինվորներն այժմ ոչնչացրել են նրանց: Իր հերթին հայտարարություն է տարածել ՌԴ Պն-ն.

«Փետրվարի 25-ի երեկոյան՝ Ազովյան բնակավայրի հատվածում ծովային դեսանտային ուժերի տեղակայումից հետո, ռուսական զորամիավորուները, չհանդիպելով դիմադրության, մուտք են գործել Մելիտոպոլ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

584784689

Տեղի բնակչությունը, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, ողջունել է ռուս զինվորականներին, որոշ թոշակառուներ կարմիր դրոշներով փողոց են դուրս եկել։ Մելիտոպոլ քաղաքը Զապորոժիայի մարզում է գտնվում՝ Ազովի ծովից 50 կմ հեռավորության վրա։