Ուկրաինական կողմը ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները։ «Ալ Ջազիրային» այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների երկրորդ փուլին, սակայն ուկրաինական կողմը, ԱՄՆ-ի հրահանգով, ժամանակ է ձգում»,- ասել է նախարարն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հանդիպման վայրում ռուսական պատվիրակությունը կսպասի ուկրաինացի բանակցողներին։Լավրովն այլ կարևոր թեզերի մասին էլ է հայտարարել:

Նա նշել է, որ Ռուսաստանում պատրաստ էին, որ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի, բայց զարմացած են, որ այդ սահմանափակումները ազդեցին մարզիկների, մտավորականների, դերասանների, լրատվամիջոցների աշխատողների վրա։