Ինչու՞ է տարիներ առաջ, Վահագն Խաչատրյանն ծիծաղելի գնով Արամի 3 շենքը վաճառել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին

Հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում Վահագն Խաչատրյան խոսեց նաև SIL GROUP -ին վաճառաց ամենագեղեցիկ շենքերից մեկի մասին: Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով այդ թեմային ասաց, որ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին 5655 դոլարով:

sil

Նա ընդգծեց, որ ինքն է խնդրել, որ այդ շենքը գնեն. «Ես եմ խնդրողը եղել, որ գնեն: Շատերին եմ խնդրել, ցավոք սրտի, արձագանքողներ քիչ են եղել:

1993-1995 թվականներին Երեւանում ներդրում անողների թիվը անսահման փոքր էր, գրեթե զրո:  Առիթ կլինի, դրա մասին կխոսեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ դա հաջող գործարք էր:

vahagn

«Ես կուզեմ, որ այսօր Հայաստանում շատ մատչելի գնով ներդրողներին տրամադրեն այդպիսի չկառուցված, քանդված կամ կիսաքանդ վիճակում անշարժ գույքեր»,-ընդգծեց Խաչատրյանը: