Քերոբյանը խոստովանեց` Հայաստանում ավելի շատ էր ծխում, քան` արտասահմանում. ո՞րն էր պատճառը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 4 տարի առաջ թողել է ծխելը։ Նա այս մասին հայտնեց կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում։

vahan-qerobyan

«Նախկինում ես օրական 3 տուփ ծխախոտ էի ծխում։ Սակայն երբ գործուղման էի գնում արտասահման, որտեղ հանրային սննդի վայրերում ծխելն արգելվում էր, ինձ հաջողվում էր ծխել միայն մեկ տուփ։ Այսինքն` միջավայրը ստիպում էր, որ ծխողներն ավելի քիչ ծխեն»,–ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` հանրային սննդի վայրերում ծխելն արգելելով` օգնում են ծխողներին, որ իրենց առողջությանն ավելի քիչ վնաս հասցնեն։ Քերոբյանը վստահեցնում է, որ այս ճանապարհով են անցել շատ երկրներ։

no-smoking

Նշենք, որ գործող օրենքով` եթե գովազդվում է ծխախոտը, ապա տուգանքը կազմում է 750-800 հազար դրամ, իսկ եթե այն տեղադրվում կամ ցուցադրվում է վաճառքի համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում, ապա տուգանքը կլինի՝ 150-200 հազար դրամ։