Որքան ապրանքները թանկանում են, մարդիկ այնքան լավ են ապրում․ ինչի՞ն է մեզ նախապատրաստում Էկոնոմիկայի նախարարն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռևս չի կորցրել հույսն ու վստահությունը, որ մեր երկրում չնայած թանկացումներին ու սոցիալական սուղ պայմաններին, մարդիկ լավ են ապրում։

vahan-qerobyan

Հարցին, որ չնայած կառավարության այս կամ այն ծրագրին, թանկացումները դեռևս շարունակվում են, և դրան զուգահեռ նաև մարդիկ են շարունակում վատ ապրել, երբ շոշափելի կերպով մարդիկ իրենց վրա կզգան այդ ծրագրերի դրական արդյունքները, Քերոբյանն ասաց․ «Մեկ ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել, դա նշանակում է, այնուամենայնիվ անկախ թանկացումներից մարդիկ միևնույնն է ավելի լավ են սկսել ապրել»։

vahan-qerobyan

Պնդմանը, որ օրինակ՝ մեր շրջապատում մարդիկ վատ են ապում, նախարարն արաձագանքեց․ «Տարբեր շրջապատեր կան, բայց մենք պետք է ոչ թե նայենք հատվածական դեպքերի, այլ պետք է նայենք վիճակագրությանը»։ 

Նշենք, որ տարբեր թաղամասերում մարդկանց շրջանում մեր սոցիալական հարցումները խոսում են այն մասին, որ մարդիկ իսկապես սկսել են վատ ապրել, թանկացումները շարունակվում են, իսկ իրենց աշխատավարձերը մնում են նույնը։