Ամուսինս իմ անունով վարկեր է վերցրել ու ես այդ մասին չեմ իմացել

Ես չեմ կարող հավատալ, որ նման բան հնարավոր է, բայց բանկից ինձ զանգահարեցին ու ասեցին, որ ես չեմ կատարել իմ պարտավորությունները: Ինձ համար շոկային էր իմանալը, որ ես մի քանի միլիոնի վարկ եմ վերցրել ու այդ մասին չեմ իմացել:

zuyg

Միայն օրեր անց եմ պարզել, որ ամուսինս իմ անձնագրով կարողացել է գործարքներ կատարել: Հիմա նա ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու իր բանկային պարտավորությունները չի կատարում: Ես չնայած արդեն բաժանվել եմ նրանից, բայց վարկերի ամսեկան մարումները մնացել են իմ վրա, քանի որ նա հրաժարվում է դրանք վճարել:

2132

Չեմ կարող հավատալ, որ ես այդ մարդուն չեմ ճանաչել այնքան, որ ամուսնացել եմ նրա հետ: Ես պատրաստվում եմ դատարան դիմել ու ապացուցել, որ բոլոր գործարքները կատարվել են առանց իմ նեկայության: Իմ անչափահաս երեխան չպետք է զրկված ապրի ամեն ինչից, որպեսզի ես մարեմ իր հոր վերցրած վարկերը: Ես դա չեմ հանդուրժի: