varordner12

Մի շարք վարորդներ Հայաստանի ապահովագրական բյուրոյի մոտ շարունակում են իրենց բողոքի ակցիան։Պահանջները նույնն են` չեղարկել ԱՊՊԱ–ի թանկացումները, ինչպես նաև բյուրոյի պետ` Վաղինակ Եղիազարյանի հրաժարականը։Վարորդները մեքենաների վրա փակցրել են «ԱՊՊԱ–ն չի թանկանալու» գրությամբ թերթիկներ։ Նրանք մեքենաներով փակել են Հանրապետության փողոցի մի հատվածը, սակայն հավաքը կրկին համաձայնեցված է ոստիկանության հետ։

varordner

«Մենք նախորդ անգամ չենք ստացել մեզ բավարարող պատասխաններ, այդ պատճառով կրկին հավաքվել ենք։ Ակցիաները շարունակական են լինելու։ Այստեղ համախմբվել ենք բոլոր վարորդներով, որպեսզի մեր երկրում ԱՊՊԱ–ն չթանկանա։ Որոշումն աբսուրդային եմ համարում։ Ինչու 1-10 ԲՄ դաս ունեցող մեքենայի սեփականատերը վճարի 3000 դրամ ավելի, եթե տարիներ շարունակ ԱՊՊԱ–ի կողմից որևէ բան չի ստանում»,– ասաց «Նիսան Տիանա կլուբ Արմենիա» խմբի ղեկավարը։

varordner

Նշենք, որ ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: