Սրա երեսից ինչ ասես եկավ ժողովրդի գլխին, հիմա էլ դրսի խեղճ առևտրականներին են ճնշում, իսկ ինքն ուրախ ժպիտը դեմքին կյանքն ա վայելում․ վա՜յ մեզ, որ հավատացինք էս սուտասանին

Երբ նեղված եմ լինում հոգսերից, մենակ դուրս եմ գալիս տնից ու Երևանով քայլում, որ առանձին մնամ իմ մտքերի հետ։ Մի բան հաստատ եմ նկատել՝ մարդկանց դեմքին ժպիտ չկա, մարդկանց հոգիներում ուրախություն ու անհոգություն չկա։

Էնքան ահավոր ա, որ տեսնում ես դիմացովդ քայլող մարդու մտատանջ դեմքն ու հասկանում, թե էդ մարդն ինչքան դարդ ու հոգս ունի ու դժվարությամբ ա հասցնում ամեն բան։ Ասեմ, որ ժողովրդի մեծամասնության դեմքը հենց էսպիսինն ա։

Ինչ էս տգետները եկան իշխանության խեղճ ժողովուրդն ամեն տեսակի չարիք տեսավ ու մնաց մեն մենակ իրա հոգսերի հետ։ Մեզ ոսկե սարեր, լավ ու արժանապատիվ կյանք խոստացած սուտասանն օգտագործելով մեզ եկավ իշխանության ու հիմա ինքն ու իրա շրջապատը բարձր պաշտոններ գրաված, հասարակ ժողովրդին հարստահարում են իրանց հիմար օրենքներով։ Մի օր կարդում ես, որ դրսի երաժիշտներին տուգանք ա սպասվում դրսում նվագելու համար, որը խեղճերի օրվա հաց վաստակելու միջոցն ա, մի տեղ գրած ա, որ փողոցային առևտուր անող խեղճ մարդիկ տուգանվելու են, մի տեղ խեղճ վարորդներին են նեղում, ուսանողների վարձերը թանկացնում․․․

Էլ որն ասեմ, որը թողեմ։

Իսկ զուգահեռ իրականությունում ապրում են Նիկոլն ու իրա հարազատությունը, ովքեր ճամփորդությունների մեջ են, սնվում են բարձրակարգ ուտեստներով, հագնում են թանկ հագուստներ, վարում են թանկ մեքենաներ․․․

Մեզ խաբեց ու եկավ, արդյունքում ստացանք պատերազմ, զոհեր, դժբախտ պատահարներ, հանձնվող հողեր ու ծանր սոցիալական վիճակ։

Մինչև ե՞րբ․․․

Besuch des Ministerpräsidenten von Armenien, Nikol Pashinyan, im Kölner Rathaus