paterazm

Որքան երիտասարդ կյանքեր այդպես էլ չվայելեցին այն արևը, որ իրենց պիտի բաժին հասներ, որքան կյանքեր չկարողացան վայելել իրենց ծնողների ու սիրելիների սերը։ Շարքը կարող ենք անվերձ ձգել, բայց փաստը մնում է մեկը, մենք նրանց կորցրեցին ընդմիշտ ու անվերադարձ։ Մենք մեր ցավը թաղեցինք արցունքների մեջ, բայց նրանց կորստի հետ համակերպվել երբեք էլ չենք կարողանա։

paterazm

Նոր կյանք մտած ու դեռ ոչինչ չտեսած` մի սերունդ գնաց հավերժի ճանապարհով, գնաց, որ մենք ապրենք։ Արժանի կլինենք նրանց սխրանքներին, թե՞ ոչ ժամանակը ցույց կտա, հիմա ամեն բան շատ թարմ է, բայց գլուխներումս հավերժական թմրածություն։

Հոկտեմբերի 30-ին Լյովի ընկերները կարողացել էին դիրքեր տորթ հասցնել, մոմերն էլ վրան։ Այդ օրը բոլորի շատ սիրելի Լյովը դառնում էր 20 տարեկան։

paterazm

Բայց չգիտեր, որ հենց այդ օրը պետք է լիներ իր կյանքի վերջին ծնունդն ու մահվան օրը։ Մոմորը փչել էր, տորթը կերել էին, երբ հրաման եղավ մտնել ապաստարաններ, թշնամին ռմբակոծում էր երկնքից։ Լևովը չէր հասցրել թաքնվել, հարվածից նրա մարմինն այրվել էր։ Ընկերները մի կերպ էին ճանաչել Լյովին ու տեղափոխել հիվանդանոց։ Ցավոք, նրա այրվածքներն այնքան խորն էին եղել, որ չէր կարողացել պայքարել ապրելու համար։