46566867685

Այսօր առավոտյան Մոսկվայի երեք օդանավակայանում («Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո») ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել:

658778998754

Երևանի ժամանակով 08։46-ի դրությամբ «Վնուկովոյում» 5 չվերթ է հետաձգվել, 34-ը` չեղյալ հայտարարվել, «Դոմոդեդովոյում» 6 չվերթ է հետաձգվել, 10-ը` չեղյալ հայտարարվել, «Շերեմետևոյում» 14 չվերթ է հետաձգվել, 48-ը` չեղյալ հայտարարվել:

5667677

Հիշեցնենք` փետրվարի 24-ին Ռոսավիացիան հայտարարեց, որ Ուկրաինայի իրադրության պատճառով ՌԴ մի շարք օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները: Դադարեցվել է Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: