Ես իմ կյանքը նվիրեցի որդուս, իսկ ամուսնանալուց հետո, նա ինձ թողեց անօգնական ու գնաց

Ես շատ վիրավորված եմ ինձ զգում, քանի որ մի ամբողջ կյանք նվիրել եմ որդուս ու նրա դաստիարակությանն: Ամուսինս շատ շուտ է մահացել ու նրա մահից հետո ողջ հոգսը ես իմ վրա եմ վերցրել: Հիմա, երբ այլևս իմ օգնության կարիքը չունի որդիս, չի էլ ցանկանում, որ իր հետ ապրեմ: Մի քանի ամիս առաջ նրան ամուսնացրեցի:

zuyg

Սկզբում նա ինձ խոստացել էր, որ չի գնա առանձին ապրելու, բայց ամուսնանալուց կարճ ժամանակ անց՝ վերցրեց իր կնոջը ու ասեց, որ իրենք միայնակ են ցանկանում ապրել: Ինձ համար շատ ցավալի էր այդ պահը, քանի որ մեր տանը երբեք խոսակցություններ չեն եղել, շատ համերաշխ ենք ապրել:

zuyg15

Ու երբ ինձ ասեցին այդ որոշման մասին, շատ վատ զգացի ինձ: Ստացվում է երիտասարդությունս ես նվիրեցի որդուս, իսկ հիմա իմ ծերության օրոք նա չի ցանկանում մնալ ինձ հետ: Ես ինձ համարում եմ շատ լավ մայր ու հոգատար տատիկ, քանի որ ամեն կերպ փորձել եմ թեթևացնել նրանց հոգսը, բայց այդ ամենով հանդերձ ես չարժանացա ոչ մի շնորհակալության