wizz-air45

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկելու է Լառնակա-Երևան-Լառնակա, ինչպես նաև Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով չվերթերը: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամուլի ծառայությունը։

Zvartnoc-Airport

Լառնակա-Երևան-Լառնակա չվերթը կսկսի 2022 թվականի հունիսի 22-ից, իսկ Հռոմ-Երևան-Հռոմը` սեպտեմբերի 5-ից։ Դեպի Լառնակա չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Airport

Ավիաընկերության Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: