Աստված ջան, փրկեցիր ինձ․ Խաղամոլ էի դարձել, էս աղոթքով հրաժարվեցի էդ կործանիչ սովորությունից

Չհասկացա, թե ինչպես բռնեցի խաղամոլության ուղին։ Ընկերներիցս մեկն առաջարկեց բախտս փորձել, ես էլ չհրաժարվեցի ու սկսեցի։ Բայց մի ամիս անց արդեն զգացի, որ առանց խաղալու չեմ կարող, դարձել եմ խաղամոլ, չեմ կարողանում հրաժարվել էդ սովորությունիցս։

Կինս օգնեց ինձ։ Ասեց՝ արի գնանք եկեղեցի ու էս աղոթքն անենք։ Ամեն օր գնում էի եկեղեցի ու կարդում վատ սովորություններից հրաժարվելու այս աղոթքը։ Աստված իրոք որ ինձ փրկեց։

Մի շաբաթ անց արդեն ջնջել ու մոռացել էի նախկինում խաղամոլությանս հետ կապված ամեն բան։ Մինչև էսօր՝ հինգ տարի է, ինչ ոչ մի անգամ մտքովս նույնիսկ չի անցել դա կրկնել։

Փառք քեզ, Աստված, ինձ փրկեցիր։

Վատ սովորություններից հրաժարվելու աղոթք

Ներսես Շնորհալի

17.  Մոլորյալներին դարձի՛ բերող,
ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության
և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը
և գեհենի երկյուղը
և արքայության սերը,
որպեսզի զղջամ մեղքերիս համար
և գործեմ արդարություն.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

18. Անմահությա՛ն աղբյուր,
բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ,
ինչպես պոռնիկին,
որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն
աշխարհից ելնելուց առաջ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: