snow

Հանրապետության առանձին շրջաններում փետրվարի 4-5-ը սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 6-8-ը կգրանցվի առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Փետրվարի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 4-ին, 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Մայրաքաղաքում փետրվարի 4–ի գիշերը գրանցվել է 0-ից 2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +5….+7 աստիճան։