Տեղումները վերադառնում են. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

yeghanak

«Փետրվարի 4-ին առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ:Ըստ օդերևութաբանների` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

snow

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -2։