ՀՀ որոշ մարզերում թույլ ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

rainy

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

snow

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:Երևան քաղաքում փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: