Ինչու՞ է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Քրիստոսի արձանը տեղադրելու գաղափարը համարել անհեթեթ և աննպատակ մի բան

Օրեր առաջ մամուլում տարածվեց ԲՀԿ նախագահի հայտարարաությունը՝ Հայաստանում Քրիստոսի արձանը կանգնեցնելու վերաբերյալ: Այդ հայտարարությունից հետո շատ հայտնի մարդիկ փորձեցին իրենց կարծիքը արտահայտել արձանի կանգնեցման մասով ոը վերջինը թերևս հոգևորականները իրենց ազդեցիկ ու որոշիչ կարծիքը արտահայտեցին այդ մասով:

qristos

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ  շեշտեց՝ նախագծին հավանություն չի տալիս: Դրա պատճառները շատ հստակ են:

«Չկա արձան տեղադրելու անհրաժեշտություն, և դրանով չէ, որ մենք պետք է մաքրվենք: Բացի դրանից, արձանները Հայ առաքելական եկեղեցու ավանդությանը հարիր չեն: Դա կաթոլիկ ավանդություն է: Այստեղ խոսքը ճշտի կամ սխալի մասին չէ, քայլը հակաքրիստոնեական չէ, ուղղակի մեր հայկական ավանդության մաս չի կազմում արձանաշինությունը»,- ասաց նա:

episkopos

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատեց՝ վերածնունդը և լույսի ճանապարհ գտնելը ճիշտ չէ կապել արձանաշինության հետ: «Ռիո դե Ժաներյոյում Հիսուս Քրիստոսի ամենահայտնի արձանն է կանգնեցված, բայց այն աշխարհի ամենավտանգավոր, ամենակրիմինալ ու ամենաանառակ քաղաքն է»,- կարծում է Աջապահյանը: