Hrachya-Sargsyan

Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո Երեւանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ, հնարավոր է, չշարունակի աշխատել։

Hrachya-Sargsyan

«Մենք այդ հարցը կքննարկենք պարոն Արեյանի հետ, բայց եթե 20 տարուց ավելի մի տեղում լինում եք, անկախ ձեզնից տարբեր տեղեկատվության եք տիրապետում, ենթադրում եմ՝ պարոն Արեյանը 20 տարուց ավելի աշխատում է Երեւան քաղաքում, ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում, բայց ժամանակն առաջ է գնում, նոր տեխնոլոգիաներ են զարգանում, ամեն ինչ պետք է թվայնացնենք ու ինստիտուցիոնալ առումով ամբողջը թվային ձեւով կառավարենք»,- ասաց Սարգսյանը։

Hrachya-Sargsyan

Երեւանի քաղաքապետը հայտնեց, որ կադրային փոփոխություններ են լինելու նաեւ տարբեր վարչություններում։

«Տրանսպորտի վարչության պետն արդեն պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ խնդիր ունենք այդ վարչությունում, քանի որ գծանշումների, լուսացույցների ոլորտը մեր իրավասության տակ է անցնելու՝ որպես պատվիրակված լիազորություններ, մասնագիտական լուրջ խնդիրներ ունենք, եւ պետք է թարմացնենք։ Շինբարեկարգման վարչության պետն էլ է դիմում ներկայացրել, նոր պետ պետք է ունենանք»,- տեղեկացրեց քաղաքապետը։