Ի՞նչ ճանապարհով է Խ.Սուքիասյանը ձեռք բերել Երևանի սրտում գտնվող այս պատմամաշակութային շենքը

Հարցին, թե ինչպե՞ս է Սուքիասյանը ժամանակին գնել «Սիլ պլազայի» սեւ շենքը, որը պատմամշակութային արժեք ունի՝ Սուքիասյանը ներկայացրեց շենքի գնման պատմությունը. «Ուրեմն 90-ականներին սով, մի շատ վատ վիճակ էր, մեզ խնդրել են, որովհետեւ այնտեղ աղբանոց էր դառել, մենք էլ հաշվում էինք, որ շատ գումար են ուզում, որովհետեւ 5 բնակարան պետք է առնեինք, որովհետեւ 5 ընտանիքներ կային բակում: Փաստաթղթի մեջ այդ 5 բնակարանը կա, հայրիկս է զբաղվել այդ հարցով

khachatur

: Բայց մի հատ ավելի ծանր խնդիր է դրվել: Ասել են՝ քանի որ պատմամշակութային է, այդ կառնիզները պետք է այս ձեւով կառուցվի: Այդ ձեւով 5-6 անգամ թանկացել էր ինքնարժեքը, ասել ենք՝ լավ, որովհետեւ քաղաքի այդ հատվածը շատ տհաճ էր, որովհետեւ սվաղած մենակ պատն էր: Ուրեմն պատը վաճառել են, 5 բնակարան է ձեռք բերվել: Այդ գնումը չի եղել կոմերցիոն այդ ժամանակ: Հաջող գնում էր, երբ Հայաստանը սկսեց հաջողել, մեկը մյուսի հետ փոխկապակցված էր: Ուղղակի պատ ենք ձեռք բերել, գումարած 5 բնակարան է տրվել:

sukiasyan

Դրա վրա մի քար կա՝ վերեւի մի կտորը, դա մենակ 5000 դոլար էր, իսկ այդ ժամանակ 100 հա հողը 1000 դոլար խնդրում էին, որ վաճառեին»: Դիտարկմանը՝ բայց դա պատմամշակութային շենք էր՝ քաղաքի կենտրոնում՝ Սուքիասյանն արձագանքեց. «Կներեք, իսկ ինչքա՞ն պատմամշակութային շենք քանդվեց ու ոչ մի բան չկառուցվեց: Դա պատմամշակութային էր, ուղղակի սվաղած պատ էր՝ մի հարկանի»: