Երթուղիների համար նախատեսված քարտեզները սարսափելի վատն են ու անհասկանալի. Սարգսյանը հիասթափված է

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը հայտնեց, որ մարտի 1-ից եւս երկու երթուղի կսպասարկվի նոր «Ժոնգ Տոնգ» ավտոբուսներով:

6483568347

Նա տեղեկացրեց, որ մարտի 1-ից միկրոավտոբուսային համար 8 եւ համար 31 գծերը կսպասարկվեն նոր «Ժոնգ Տոնգ» ավտոբուսներով:. «Համար 8 երթուղին համարը փոխվել է համար 11 ավտոբուսային երթուղու, իսկ համար 31-ը մնացել է նույնը: Ընդ որում, համար 11 երթուղու գիծը Արաքս մարզադաշտից մինչեւ Քանաքեռ ՀԷԿ է: Մեր կողմից փոփոխություն է եղել, առաջարկելով ընդգրկել նաեւ Բագրատունյաց ու Արշակունյաց հատվածի  կապը դեպի Ազատության պողոտա եւ Արաբկիր»,-ասաց նա:

634876785

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ դժգոհեց, որ քաղաքապետարանի կայքում նոր ավտոբուսներով երթուղիների վերաբերյալ քարտեզները անհասկանալի են. «Երթուղուց չհասկացող, տեղեկություն չունեցող մարդը, եթե այդ քարտեզը բացի, պետք է հասկանա, թե նոր երթուղիներն ինչ հետագծով են սպասարկվելու: Այդ քարտեզից բացարձակապես հասկանալի չէ: Պարզապես անունը քարտեզ է, բայց բովանդակությունը չկա: Էդ քարտեզը վերանայեք, նրմալ քարտեղ դրեք: Եթե տեքստայինը կա, ստացվում է, որ քարտեզը ձեւի համար ենք դրել: Այն քարտեզը, որ դուք հրապարակել եք, շատ վատ քարտեզ է»: