200 նոր աշխատող կներգրավվի Երևանի մաքրման աշխատանքներում. Սարգսյանը դժգոհ է, քաղաքի մաքրությունից

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի. նա Հովհաննես Մանուկյանն է։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկությունը հայտնեց աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետը շնորհավորեց Մանուկյանին նշանակման կապակցությամբ և նշեց, որ իրենց սպասում է բարդ աշխատանք և կառուցվածքային փոփոխություններ։

agbahanutyun

«Ես արդեն կարգադրել եմ, որ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներում ներգրավվեն ևս 200 աշխատակիցներ»,- ասաց Սարգսյանը։

2145897643

Հիշեցնենք, որ 2019թ–ի հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը և Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պայմանագիրը վաղաժամկետ լուծարել են։Ընկերությունում կարծում էին, որ իրենց վտարել են շուկայից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գործունեությունն ընդլայնելու համար: