Երեկվա երկրաշարժին հաջորդել է 165 հետցնցում. Սոս Մարգարյանն մանրամասնում է

Հայաստանում փետրվարի 13–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուտ է եղել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։

yerkrasharzh

«Եթե նախորդ տարվանից հաշվենք, մինչ այժմ տեղի ունեցած բոլոր երկրաշարժերը ուժեղ չեն եղել։ 5.2 մագնիտուդը համարվում է չափավոր ուժեղ և շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի »,–ասաց Սարգսյանը։

yerkrasharj

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի օգոստոսին նույն էպիկենտրոնում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, իսկ 40–րդ օրը հետցնցումների թիվը հասել էր 223–ի։