Նշանվելուցս հետո նկատել եմ, քույրս ինձ խանդում է ու տանել չի կարողանում. ինչպե՞ս լեզու գտնեմ հետը

Մենք երկու քույրեր ենք, երկուսս էլ շատ լավ կրթություն ստացած՝ ու տանը շատ սիրված: Մեծը ես եմ ու մի քանի ամիս առաջ նշանվել եմ մի տղայի հետ, ով իմ կուրսեցին է: Մենք շատ երկար ժամանակ իրար հետ շփվել ենք ու հիմա որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է հարաբերությունները օրինականացնելու:

sister-3

Իմ նշանվելուց հետո, ես նկատում եմ, որ քույրս առաջվանը չի, նա չի ցանկանում ինձ հետ խոսել, անգամ ցանկություն չունի զանգերիս պատասխանել: Մի քանի անգամ հարցրել եմ՝ ինչն է պատճառը, որ իրեն այդպես է պահում, բայց միշտ խուսափում է հարցերիս պատասխանել: Ես հասկանում եմ, որ նա ինձ խանդում է, քանի որ շատ սառն ու անտարբեր է վերաբերվում նաև իմ ապագա ամուսնուն, բայց չեմ կենտրոնանաում այդ հանգամանքի վրա:

sisters-2

Պարզապես ցանկանում եմ, նրան հասկացնել, որ ինքը ևս ամուսնանալու է ու շատ ավելի լավի հետ: Սակայն, այս պահին զգում եմ, որ իմ ու նրա հարաբերությունները գնալով ավելի են սառում, առաջվա ջերմությունը չեմ տեսնում նրա կողմից: Ես նույնն եմ նրա հանդեպ, նույնչափ հոգատար, բայց դա կարծես նրան չի էլ հետաքրքրում: