zuyger

1924թ.-ին եվրոպական ուղևորության ընթացքում Եթովպիայի վերջին կայսրը` Րաս Թաֆարի Մաքոննեն մեկնում է Շվեյցարիա՝ Ազգային լիգայում Եթովպիան ներկայացնելու։ Ճանապարհին այցելում է նաև Երուսաղեմ, լինում Հայոց պատրիարքարանում, որտեղ նրան դիմավորում է «Ֆանֆարի խումբը»: Դրա նախորդ տարում Արարատյան որբանոցում էր եղել Թաֆարի կայսեր կինը, տպավորվել և հուզվել հայ մանուկների կատարումով, նրանց պատմությամբ։ Երաժշտասեր փոքրիկների կատարումն այնքան է դուր գալիս Թաֆարիին, որ նա դիմում է հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին, ցանկություն հայտնում որդեգրել փոքրիկներին և իր հետ տանել Եթովպիա` խոստանալով հոգ տանել որբերի մասին, նրանց ապահովել սննդով, կացարանով, անհրաժեշտ բոլոր պայմաններով:

yetovpia

Քանի որ որբանոցում տեղի խնդիր կար և սա հնարավորություն էր, որ գոնե այդ 40 որբերն ընտանեկան ջերմություն գտնեին, հայոց պատրիարքն ու որբանոցի ղեկավարությունը համաձայնում են: 1924-ի սեպտեմբերի 6-ին հայ մանուկները, նրանց թվում Գրիգոր Զատիկյանն ու Մուշեղ Մաղաքյանը, ժամանում են Ադիս Աբեբա․ Սիրանը՝ Մուշեղի քույրն մնում է Երուսաղեմում՝ շարունակելու ուսումը: 

30-ականների սկզբում Սիրանը փոխադրվում է Եթովպիա։ Գրիգորն ու Սիրանը կրկին հանդիպում են, այս անգամ արդեն երկուսն էլ երեխա չէին, սիրահարվում են և որոշում ամուսնանալ։

yetovpia

Երկու հայ որբերի հարսանիքը թագավորական շուքով ու թագավորական նվերներով է անցնում․ կայսրուհին Սիրանին նվիրում է տոնական պայուսակն ու փղոսկրից ծխամորճ, իսկ կայսրը Գրիգորին` արծաթե ծխախոտատուփ և սադափե ծխամորճ։