Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Յուլյան սեւ հագուստ է կրում, որը համադրել է նույն գույնի երկարաճիտների հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու աքսեսուարներ ընտրել՝ արեւային ակնոց, պայուսակ։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր Երեւանի կենտրոնում։ Յուլյան հաստ բլուզ էր կրում, որը համադրել էր ժիլետի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր։