Zakharova

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակին մասնակցելու համար Վրաստանի համար դուռը միշտ բաց է։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

vrastan

Նրա խոսքով` ձևաչափի բոլոր մասնակիցները շահագրգռված են աշխատանքները շարունակելու, գործնական համագործակցություն հաստատելու հարցում։

Zakharova

«Մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք ընդհանուր հետաքրքրություն կներկայացնեն։ Այդ թվում առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և մարդասիրական կապերի զարգացում, ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքար», – նշել է նա։