Ուկրաինան խզում է իր դիվանագիտական կապերը Վրաստանի և Ղրղզստանի հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր երկրի դեսպաններին։

463856386

«Պատժամիջոցների նկատմամբ ոչ բարոյական դիրքորոշման համար անհապաղ հետ ենք կանչում Վրաստանի դեսպանին», — ասել է Զելենսկին:Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին:

3849798435

«Մեր դիվանագետները հենց հիմա արդար և բացարձակապես անհրաժեշտ որոշումներ են իրագործում այն երկրների նկատմամբ, որոնք դրժել են իրենց ասածն ու միջազգային իրավունքը։ Խորհրդակցությունների համար անհապաղ հետ ենք կանչում Ղրղըզստանի դեսպանին Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար»,– ասել է նա։