Zelenskiy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ տուժել:

65474747-646564

«Վերջին տվյալներով՝ զոհվել են Ուկրաինայի 137 քաղաքացի, նրանց թվում ՝ 10 սպա, վիրավորվել են 316–ը»,-ասել է Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։

putin-zelenski

«Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում։ Բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ», — հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի վախենում խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին: